Վարդենիս-Սոթք ճանապարհին 4 մեքենա է արգելափակվել
1 րոպեի ընթերցում
![Վարդենիս-Սոթք ճանապարհին 4 մեքենա է արգելափակվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/11/784671.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 20-ին` ժամը 01.24-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում երեք ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները Վարդենիս-Սոթք հատվածի 35-րդ կմ-ում ցեխակույտի արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 16ԼՕ935 (վարորդ` Պ. Ս.), «ԳԱԶել» մակնիշի 10ՕԼ722 (վարորդ` Ս. Ն.), «ԳԱԶել» մակնիշի 07ՍՏ084 (վարորդ` Ս. Ս.) և «Մերսեդես» մակնիշի 74ԼՏ007 պետհամարանիշներով (վարորդ` Կ. Ս.) ավտոմեքենաները: