Բոբ Մարլին կդառնա վաճառքի հանված Marley Natural մարիխուանայի դեմքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեգի ոճի աշխարհահռչակ երգիչ Բոբ Մարլիի ընտանիքի անդամներն ու Սիեթլում գործող մասնավոր ներդրումյան ընկերությունը կնքել են համաձայնագիր, համաձայն որի, օրինական կերպով վաճառքի կհանվի մարիխուանա Marley Natural ապրանքանիշով եւ Բոբ Մարլիի լուսանկարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Huffington Post-ը, 2015թ. Marley Natural ապրանքանիշով վաճառքի կհանվի մարիխուանա, տարատեսակ աքսեսուարներ եւ կանեփի յուղով կոսմետիկա:
«Այս կերպ պետք է ավարտվի մարիխունայի օգտագործման արգելքի դարաշրջանը: Բոբ Մարլին 50 տարի առաջ է սկսել պայքարել, որպեսզի մարիխուանայի օգտագործումն օրինականացվի: Այսօր մենք ավարտեցինք նրա գործը»,- հայտարարել է ապրանքանիշի սեփականատեր Բրենդան Քենեդին: