Նյու Յորքում բացվել Է աշխարհի խոշորագույն թվային գովազդային վահանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի բնակիչներին Է ներկայացվել աշխարհում ամենամեծ թվային գովազդային վահանը. այն տեղակայվել Է Թայմ-սքվեր հրապարակում, որն ամբողջ աշխարհին հայտնի Է իր լուսավորվող գովազդային վահաններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ֆուտբոլի դաշտի չափերով գովազդային վահանի Էկրանին ցուցադրվել Է բարձր լուծաչափով վավերագրական տեսահոլովակ՝ լեռների, թռչունների եւ երկնաքերների պատկերներով:
Հաջորդ շաբաթվանից Էկրանին կցուցադրվի գովազդ: Առաջին ցուցադրությունների իրավունքը գնել Է Google ընկերությունը, որը 2,5 միլիոն դոլար Է վճարել գովազդային տեսահոլովակների չորսշաբաթյա ցուցադրության համար:
Լուսավորվող գովազդային վահանը, որը ութհարկանի տան բարձրություն ունի, ձգվել Է քաղաքի մի ամբողջ թաղամասի երկայնքով:

