«Տրյուֆել» կոչվող սնկերը աճուրդում վաճառվել են 100 հազար եվրոյով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Ալբա քաղաքում կայացել է ամենամյա «սպիտակ տրյուֆել» կոչվող սնկերի փառատոնը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ամենաթանկարժեքը համարվել է 2 սունկ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1 կգ: «Տրյուֆելները» վաճառվել են 100 հազար եվրոյով: Անհայտ գնորդը Հոնկոնգից է, ով աճուրդին մասնակացել է հեռախոսով: Այս տարվա տաք եղանակի պատճառով նախորդ տարվա համեմատ գները բարձրնացնել հնարավոր չի եղել:
«Սպիտակ տրյուֆելը» համարվում է աշխարհի ամենաթանկ սունկը: