Խճանկար

Nokia-ն ներկայացրել Է իր առաջին պլանշետային համակարգիչը

1 րոպեի ընթերցում

Nokia-ն ներկայացրել Է իր առաջին պլանշետային համակարգիչը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի Nokia ընկերությունը նոյեմբերի 18-ին Հելսինկիում Slush տեխնոլոգիական խորհրդաժողովում ներկայացրել է իր նոր մշակումը՝ Nokia N1 պլանշետային համակարգիչն՝ Android գործառնական համակարգի հիմքի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նորույթը ներկայացրել է ընկերության շուկայավարման դեպարտամենտի պետ Սեբաստիան Նյուստրեմը: «Սա պլանշետ է Android-ի հարթակի վրա՝ ալյումինե կորպուսով, բարակ՝ հաստությունը 6,9 միլիմետր Է եւ թեթեւ՝ մինչեւ 300 գրամ քաշով, Էկրանի չափը 7,9 դյույմ Է, ունի 64-բիտային պրոցեսոր»,- պատմել Է Նյուստրեմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում