Intel-ը հայտարարել Է կանանց համար «խելացի» ապարանջան թողարկելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Intel ընկերությունը հայտարարել Է կանանց համար նախատեսված MICA «խելացի» ապարանջան թողարկելու մասին՝ հաղորդակցման եւ նավիգացիայի գործառույթներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Intel-ի կայքում:

MICA (My Intelligent Communication Accessory) «խելացի» աքսեսուարի դիզայնը մշակել Է Opening Ceremony ընկերությունը: Ապարանջանի ձեւավորման մեջ օգտագործվել են օձի կաշի, 18-կարատանոց ոսկի, մարգարիտ եւ վանակատ, MICA-ի սենսորային Էկրանը պատրաստված Է շափյուղայի ապակուց: Սարքի տեխնոլոգիական «լցոնը» մշակել Է Intel ընկերությունը, որը խոստանում Է ապարանջանի երկօրյա աշխատանք առանց լրալիցքավորման:

«MICA-ն գեղեցիկ եւ խելացի ապարանջան Է, որը ժամանակակից կանանց համար ապահովում Է տեքստային հաղորդագրություններին, Yelp-ի հանձնարարականներին, Gmail-ի եւ Facebook-ի ծանուցումներին, ինչպես նաեւ Google-ի օրացույցին ծանոթանալու հնարավորություն»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Օգտատերերը կարող են ծանուցումներ ստանալ նոր հաղորդագրությունների եւ նամակների մասին, հակիրճ պատասխանել դրանց:

Սարքը թույլ Է տալիս նոր իրադարձությունների մասին ծանուցումներ ստանալ Google-ի եւ Facebook-ի օրացույցից, ընդունել եւ մերժել հրավերները: TomTom ծառայության երկրատեղորոշիչ տվյալների հիման վրա սարքը որոշում Է օգտատիրոջ գտնվելու վայրը: Օգտատերը կարող Է հեռավորության վրա գտնել սարքը, ստանալ դրանից օգտվելու կամ այն արգելափակելու հնարավորություն:

ԱՄՆ-ում սարքի արժեքը կկազմի 495 դոլար՝ AT&T-ի հետ երկամյա պարտավորագրով:

MICA-ն կվաճառվի բացառապես Opening Ceremony-ի խանութներում՝ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում, ինչպես նաեւ Barneys մանրավաճառի խանութներում: Ապարանջանի վաճառքները մեկնարկում են դեկտեմբերի սկզբին:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը