Խճանկար

Օքսֆորդյան բառարանը կազմողներն ընտրել են տարվա բառը

3 րոպեի ընթերցում

Օքսֆորդյան բառարանը կազմողներն ընտրել են տարվա բառը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանը կազմողները 2014 թվականի բառ են ընտրել «vape»-ը, որը նշանակում Է «ծխել Էլեկտրոնային սիգարետ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Օքսֆորդյան բառարանի բլոգում:

«Vape»-ը սահմանվում Է որպես «ներշնչել եւ արտաշնչել Էլեկտրոնային սիգարետի կամ համանման սարքի կողմից արտադրվող գոլորշին»: «Vape» բառը նաեւ կարող Է օգտագործվել որպես գոյական. դրանով կարելի Է նշել ծխելու բուն գործընթացը, եւ սարքն ինքը:

«Vape»-ը տարվա բառ դարձնելու որոշումը բառարանի խմբագրությունը բացատրել Է Էլեկտրոնային սիգարետների աճող ժողովրդականությամբ եւ, համապատասխանաբար, դրանց հետ կապված բառապաշարի օգտագործման մեծացող հաճախականությամբ: Անգլալեզու աշխարհում «vape» բառն անցած տարվա համեմատությամբ սկսել են ավելի քան երկու անգամ ավելի հաճախ գործածել:

Այդ բառի գործածման բարձրակետը եղել Է 2014 թվականի ապրիլին, երբ Մեծ Բրիտանիայում Էլեկտրոնային սիգարետներ ծխողների համար բացվեց առաջին սրճարանը, իսկ Նյու Յորքում բողոքի գործողություններ անցկացվեցին ի պատասխան հարկաբաժիններում Էլեկտրոնային սիգարետների օգտագործման արգելքի: Նույն այդ ամսին թեման լայնորեն քննարկվել Է անգլալեզու լրատվամիջոցներում, այդ թվում՝ The Washington Post-ում, BBC-ում եւ The Daily Telegraph-ում:

Օքսֆորդյան բառարանը կազմողների վարկածով՝ տարվա բառ կոչման հավակնորդների թվում եղել են նաեւ normcore-ը (միտում նորաձեւության մեջ, որը դրսեւորվում Է առավելագույնս սովորական տեսք ունենալու ձգտման մեջ), bae-ն (գոյական, որն օգտագործվում Է իր զուգընկերոջ նկատմամբ քնքուշ զգացմունքներ արտահայտելու համար), slacktivism-ը (slack՝ «անգործություն» բառից, նկատի Է առնվում մասնակցությունը քաղաքական կամ սոցիալական թեմայով ինտերնետ-ակցիաներին, ինչը չի պահանջում ժամանակ կամ զգալի ներգրավվածություն, որպես օրինակ բերվում Է առցանց հանրագրերի ստորագրումը):

Անցյալ տարի Օքսֆորդյան բառարանի կազմողները տարվա բառ Էին ճանաչել «սելֆին»՝ ինքն իրեն լուսանկարելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում