Ամերիկացի միլիարդատերը երկյուղում Է մարդասպան-ռոբոտների հայտնվելուց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Իլոն Մասքը՝ SpaceX ընկերության սեփականատերը, Edge.org ֆուտուրոլոգիական կայքում նախազգուշացրել Է, որ շուտով ռոբոտները կկարողանան ինքնուրույն հանգել մարդկանց ոչնչացնելու նպատակահարմարության մասին եզրակացությանը, ինչը կդառնա արհեստական ինտելեկտի բնագավառում գիտական առաջընթացի արդյունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Business Insider-ին:
«Հնարավոր Է, որ իրոք ինչ-որ վտանգավոր բան կպատահի առաջիկա հինգ տարում»,- գրել Է Մասքը:
«Ես միայնակ չեմ այն հարցում, որ մենք անհանգստանալու բան ունենք: Առաջատար AI ընկերությունները մեծ քայլեր են ձեռնարկել անվտանգության ապահովման համար»,- մեջբերում Է հրատարակությունը Մասքի մեկնաբանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский