Խճանկար

Ջրածնային շարժիչով աշխարհում առաջին ավտոմոբիլը Ճապոնիայում վաճառքի կհանվի դեկտեմբերի 15-ին

1 րոպեի ընթերցում

Ջրածնային շարժիչով աշխարհում առաջին ավտոմոբիլը Ճապոնիայում վաճառքի կհանվի դեկտեմբերի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրածնային շարժիչով աշխարհում առաջին ավտոմոբիլը՝ Mirai («Ապագա») սեդանը, որն արտադրել Է Toyota ընկերությունը, Ճապոնիայում վաճառքի կհանվի դեկտեմբերի 15-ին եւ կարժենա շուրջ 62 հազար դոլար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նիկեյ սիմբուն» թերթին, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ ավտոմեքենան կարելի Է գնել արդեն եկող տարվա ամռանը: Ճապոնիայում Toyota-ն մինչեւ տարեվերջ հույս ունի վաճառելու շուրջ 400 Mirai, մասնավորապես, այն բանի հաշվին, որ երկրի կառավարությունը խոստացել Է 17 հազար դոլարի չափով լրահատկացումներ տրամադրել ավտոմեքենայի յուրաքանչյուր գնորդի:

Ընկերության տվյալներով՝ Mirai-ի շարժիչի աշխատանքի միակ արգասիքը ջուրն Է. ոչ մի կարգի վնասակար նյութեր մթնոլորտ չեն արտանետվում: Ավտոմոբիլի ջրածնային վառելիքի բաքը (լիքը լցվում Է 3 րոպեում) բավականացնում Է մոտավորապես 650 կիլոմետր ճանապարհ անցնելու համար, վառելիքի արժեքը 1 կիլոմետրի վերահաշվարկով պետք Է կազմի շուրջ 10 իեն (0,09 դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում