Հասարակական

Հայաստանը ստրկության չտարածվածության առումով լավագույն ցուցանիշն ունի տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ստրկության չտարածվածության առումով լավագույն ցուցանիշն ունի տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական The Walk Free հիմնադրամը հրապարակել է Համաշխարհային ստրկության ինդեքսը, որտեղ Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը (10 հազար 700 մարդ)` գրանցելով ամենալավ արդյունքը ողջ տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ ժամանակակից աշխարհում 35 միլիոն մարդ ենթարկվում են ժամանակակից ստրկության տարբեր ձևերի, ինչպիսիք են հարկադիր աշխատանքը, թրաֆիքինգը, բռնի ամուսնությունները, պարտքի հետևանքով առաջացած գերությունն ու առևտրային սեռական շահագործումը:

Հարևան Թուրքիան համաշարհային ինդեքսում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը: Ունենալով շուրջ 185 հազար 500 ժամանակակից գերության մեջ գտնվող մարդ` Թուրքիան «առաջատարն» է դարձել Եվրոպայի տարածքում: Այստեղ գերության ամենատարածված տեսակներն են մանկահասակ երեխաների ամուսնությունները և բռնի ամուսնությունները:

Ադրբեջանն այս ցուցակում 77-րդն է (33 հազար 800), Իրանը` 16-րդը (336 հազար), Վրաստանը` 105-րդը (16 հազար 100):

Ժամանակակից աշխարհում ամենամեծ թվով ստրուկներ ունեցող երկրների հնգյակը կազմում են Հնդկաստանը (14 միլիոն 285 հազար 700), Չինաստանը (3 միլիոն 241 հազար 400), Պակիստանը (2 միլիոն 58 հազար 200), Ուզբեկստանը ( 1 միլիոն 201 հազար 400) և Ռուսաստանը (1 միլիոն 49 հազար 700):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում