Խճանկար

Աշխարհում կտրուկ աճել է ահաբեկչական գործողությունների թիվը

2 րոպեի ընթերցում

Աշխարհում կտրուկ աճել է ահաբեկչական գործողությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով մահերի թիվը 2013 թվականին նախորդ տարվա համեմատությամբ աճել է 61 տոկոսով: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի զեկույցից:

Նշված ժամանակաշրջանում ահաբեկչական գործողությունների թվի աճը կազմել է 44 տոկոս. բացարձակ թվերով դա նշանակում է, որ 2013 թվականին կատարվել է գրեթե 10 հազար ահաբեկչական գործողություն, որոնց զոհ է դարձել գրեթե 18 հազար մարդ:

Հրապարակված Ահաբեկչության գլոբալ ինդեքսի համաձայն՝ ահաբեկչական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերի մեծ մասի համար պատասխանատու են արմատական իսլամիստական խմբավորումները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան», «Թալիբանը», «Բոկո Հարամը»:

2013 թվականին ահաբեկչական գործողություններից առավել տուժել են Իրաքի բնակիչները. միայն այդ երկրում ահաբեկիչների զոհ է դարձել վեց հազար մարդ: Ահաբեկչության զոհերի զգալի մասը բաժին է ընկնում Սիրիային, որտեղ 2011 թվականից շարունակվում է քաղաքացիական պատերազմը:

2013 թվականին աշխարհում կատարված ահաբեկչական բոլոր գործողությունների զոհերի 80 տոկոսը բաժին է ընկնում հինգ երկրի՝ Իրաքին, Աֆղանստանին, Պակիստանին, Նիգերիային եւ Սիրիային, հաղորդել է BBC-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում