Խճանկար

Ուկրաինայում վարենիկի ուտելու մրցույթում հաղթողը մահացել է մրցանակաբաշխության ժամանակ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում վարենիկի ուտելու մրցույթում հաղթողը մահացել է մրցանակաբաշխության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Լվովի շրջանում մահացել է վարենիկի (ուկրաինական, խմորից ճաշատեսակ ) ուտելու մրցույթում հաղթողը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, կինը մահացել է հենց բեմի վրա,փառատոնի շրջանակներում:

Մրցույթն անցկացվել է նոյեմբերի 15-ին, Ստրիյ քաղաքում, գյուղատնտեսական մթերքների արտադրողների փառատոնի շրջանակում: 53-ամյա կինը հաղթել է մրցույթում և բեմ է բարձրացել մրցանակը ստանալու համար: Այնտեղ նա կորցրել է գիտակցությունը:

Կնոջ մահվան առիթով քրեական գործ է հարուցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում