Խճանկար

Քենիացի կանայք երթ են անցկացրել իրենց հագուստն ընտրելու իրավունքի համար

1 րոպեի ընթերցում

Քենիացի կանայք երթ են անցկացրել իրենց հագուստն ընտրելու իրավունքի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մի քանի հարյուր կին Է մասնակցել երթին, որը կազմակերպվել Էր ի պաշտպանություն այնպես հագնվելու նրանց իրավունքի, ինչպես իրենք են ցանկանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բողոքի ակցիան կապված Է անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ մի քանի տղամարդ ավտոբուսի կանգառում պոկել-հանել են կանանցից մեկի հագուստը. նրանք համարել են, որ կնոջ կիսաշրջազգեստը չափազանց կարճ Է: Հարձակման տեսագրությունը հրպարակված Է Համացանցում:

Երթի մասնակիցները ծաղիկներ են դրել ավտոբուսի կանգառում, որտեղ կատարվել Է հարձակումը, ինչից հետո հանրահավաք են անցկացրել Քենիայի Գերագույն դատարանի շենքի մոտ:

Ականատեսները նշում են, որ մի խումբ տղամարդիկ փորձել են խափանել ակցիան: Նրանք գոռալով սպառնում Էին կանանց՝ «Հագնվեք ինչպես հարկն Է, այլապես մենք ձեզ կտկլորացնենք»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում