Խճանկար

Facebook-ը մրցակից Է պատրաստում LinkedIn-ին եւ Google Drive-ին՝ Համացանցում գործնական շփման համար

1 րոպեի ընթերցում

Facebook-ը մրցակից Է պատրաստում LinkedIn-ին եւ Google Drive-ին՝ Համացանցում գործնական շփման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցն աշխատում Է Facebook at Work նոր ինտերնետ-նախագծի վրա՝ բիզնես-հարցերի շուրջ ընկերությունների աշխատակիցների շփման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է The Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ Facebook-ը ցանկանում Է մրցակիցներ ստեղծել LinkedIn-ին եւ Google Drive-ին եւ ընկերությունների աշխատակիցներին հնարավորություն ընձեռել շփվելու միմյանց հետ, փաստաթղթեր փոխանակել, ինչպես նաեւ հաստատել բիզնես-ծանոթություններ:

Բիզնես-հաղորդակցման համար նոր կայքը դիզայնով նման կլինի Facebook-ին. այնտեղ կլինի նորությունների ժապավեն եւ խմբերում շփվելու հնարավորություն: Սակայն պրոֆիլում անհասանելի կլինեն աշխատանքին չվերաբերող լուսանկարները, տեսագրությունները եւ գործածական տեղեկատվությունը:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն Է՝ 208,7 միլիարդ դոլար կապիտալացմամբ (NASDAQ): Սոցցանցի ամսական լսարանը ներառում Է 1,19 միլիարդ օգտարերերի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում