Խճանկար

Կանադայում սառած գետի վրա ռեստորան կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Կանադայում սառած գետի վրա ռեստորան կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական «OS31դիզայն ստուդիան» հաղթել է լավագույն նախագծի մրցույթում՝ ներկայացնելով սառած գետի վրա ռեստորան կառուցելու գաղափարը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաձայն ճարտարապետների գաղափարի՝ ռեստորանը կհիշեցնի սառցե հսկայական կտոր pop-upոճում:

Ռեստորանը կկառուցվի Վինիպեգ քաղաքում կանադական երկու գետերի՝ Ռեդ Ռիվերի և Ասսինիբոյնի միացման տեղում և կգործի հունվարի 22-ից փետրվարի 13-ը:

Շինությունը բաղկացած կլինի 4 բաժիններից՝ խոհանոցից, այցելուների համար նախատեսված 2 սենյակից և կտուրից:

Ուտեստները կպատրաստեն տեղի խոհարարները:

«OS31դիզայն ստուդիա»-ի մասնագետների խոսքով, սա կլինի առաջին էլիտար ռեստորանը, որ գտնվում է սառած գետի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում