Խճանկար

Airbus-ն արտոնագրել Է ապագայի ինքնաթիռի կառուցվածքը, որը նման Է թռչող ափսեի

1 րոպեի ընթերցում

Airbus-ն արտոնագրել Է ապագայի ինքնաթիռի կառուցվածքը, որը նման Է թռչող ափսեի

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus կորպորացիան արտոնագրել Է ապագայի ինքնաթիռի կառուցվածքը, ինքնաթիռ, որն իր ձեւով հիշեցնում Է թռչող ափսե: Այս մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդել Է The Financial Times թերթը:

«Ապագայի ինքնաթիռն, ընկերության մտահղացմամբ՝ ունի ոչ այնքան ավանդական հանրանավի տեսք, որքան ինչ-որ բան Է հիշեցնում 1950-ական թվականների ֆանտաստիկ պատկերապատումներից,- գրել է հրատարակությունը:- Եթե արտոնագիրը, որը ձեւակերպել է Եվրոպայի ավիացիոն եւ պաշտպանական խումբը, իրականացվի, ապագա ուղեւորներն իրենց գոտիները կամրացնեն սրահներում, որոնք ձեւով կհիշեցնեն վիթխարի փքաբլիթ կամ թռչող ափսե»:

Կառուցվածքի հեղինակների կարծիքով՝ այն կարող Է ինքնաթիռներին թույլ տալ տնտեսել վառելիքը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում