Արքայազն Ուիլյամը եւ Angry Birds-ի ստեղծողները նոր խաղ են թողարկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Angry Birds հայտնի խաղի ստեղծողների՝ Rovio Entertainment-ի օգնությամբ նոյեմբերի 17-ին կթողարկի նոր խաղ, որը կոչված Է ցույց տալու որսագողության վնասը տարբեր կենդանիների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Խաղը մատչելի կդառնա ամբողջ աշխարհում Angry Birds խաղի մոտավորապես 200 միլիոն օգտատերերի, նաեւ կսկսվի մեկշաբաթյա մրցաշար:
Արքայազնի խոսքով՝ կենդանիների անօրինական որսը եւ դրանց օրգանների վաճառքն օգնում են հովանավորելու հրոսակախմբերի եւ ծայրահեղական խմբավորումների:
Angry Birds-ն արկադա-խաղ Է, որում խաղացողին առաջարկվում Է ճեղապարսատիկով զանազան թռչուններ արձակել խոզերի վրա: Խաղը 2009 թվականին ստեղծել Է Ֆինլանդիայի Rovio ընկերությունը եւ ռելիզի պահից ներբեռնվել Է ավելի քան երկու միլիարդ անգամ՝ դառնալով ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող շարժական խաղն աշխարհում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: