Հասարակական

Վայոց ձորի Գոմք գյուղում արջն արգելափակվել է ցանկապատի մեջ

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի Գոմք գյուղում արջն արգելափակվել է ցանկապատի մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 16-ին` ժամը 23.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում արջն արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ ևհատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 03.40-ի դրությամբ փրկարարները քնեցրել են արջին և կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ կենդանին ազատ է արձակվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում