Մարզային

Սյունիքում ՏԻՄ ընտրություններին առաջադրված 17 թեկնածուներից 12-ը ՀՀԿ անդամ է

1 րոպեի ընթերցում

Սյունիքում ՏԻՄ ընտրություններին առաջադրված 17 թեկնածուներից 12-ը ՀՀԿ անդամ է

ԿԱՊԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզի չորս գյուղական համայնքներում` Կուրիսում եւ Ձորաստանում` համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում եւ Անտառաշատում` համայնքի ավագանու, դեկտեմբերի 14-ին կայանալիք հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզի թիվ 37 եւ 38 ԸԸՀ-ներից, թեկնածուների առաջադրման վերջին օրը համայնքների ղեկավարների համար նոր առաջադրումներ չեն եղել:

Ձորաստանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուները երեքն են` ՀՀԿ-ն առաջադրել է գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանին, ինքնաառաջադրվել են անկուսակցական կենսաթոշակառու Իգնատ Դավթյանը եւ ՀՀԿ անդամ Գեւորգ Հարությունյանը, ով աշխատում է Կապանի մարզադպրոցում` որպես տնտեսվար: Կուրիս համայնքի ղեկավարի համար առաջադրվել է երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, ինքնաառաջադրվել է կենսաթոշակառու Վարդան Գալստյանը: Անտառաշատի եւ Քարաշենի համայնքների ավագանիների համար ինքնաառաջադրվել են վեցական թեկնածուներ: Քարաշենի համայնքի ավագանու բոլոր թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են, իսկ Անտառաշատի համայնքի ավագանու թեկնածուներից 3-ը ՀՀԿ անդամ են, 3-ը` անկուսակցական:

Գոհար Իսախանյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում