Ռիո դե Ժանեյրո քաղաքում արդեն գործում է նուդիստական լողափ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիալական Ռիո դե Ժանեյրո քաղաքում գործում է առաջին նուդիստական լողափը:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, լողափը բացվել է ակտիվիտների հաջող քարոզարշավից հետո: Աբրիկո լողափից, որտեղ այժմ թույլատրվում է հանգիստն առանց հագուստի, Ռիո դե Ժանեյրոյի կենտրոն մեկ ժամվա ճանապարհ է: Ակտիվիստներից Պաուլա Նոգեյրան հայտարարել է, որ սա քաղաքապետի համարձակ որոշումն է, և այն կօգնի Ռիոյին դառնալ մշկութային և զբոսաշրջային հանգրվան:
Աբրիկոն վաղուց էր հայտնի որպես նուդիստական լողափ, սակայն այն պաշտոնապես նման կարգավիճակ ստացել է միայն այժմ: