ԱՄՆ-ին մերկացրել են ինքնաթիռների միջոցով ձեռքի հեռախոսներից տվյալներ հավաքելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանություններն զբաղվում են հատուկ ապարատների միջոցով ամերիկացիների ձեռքի հեռախոսներից տվյալների հավաքմամբ, ապարատներ, որոնք տեղակայված են բջջային կապի աշտարակներ նմանակող թեթեւշարժիչավոր ինքնաթիռներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Ծրագիրն իրագործվում Է 2007 թվականից ԱՄՆ-ի արդարադատության նախարարության դատական պրիստավների ծառայության կողմից: Սարքավորանքը, հրատարակության տվյալներով՝ տեղակայված Է Cessna ինքնաթիռների վրա, որոնք թռիչքներ են կատարում Միացյալ Նահանգների տարբեր մասերում գտնվող հինգ խոշոր օդանավակայաններից:

Այդ ապարատները, որոնք մշակել Է Boeing կորպորացիան, գործում են բջջային աշտարակների սկզբունքով եւ թույլ են տալիս մեկ թռիչքի ընթացքում տեղեկատվություն հավաքել տասնյակ հազարավոր ձեռքի հեռախոսներից՝ որոշելով դրանց տերերի գտնվելու վայրը մինչեւ երեք մետր ճշտությամբ: Ըստ որում սարքավորանքը նաեւ թույլ Է տալիս հեռավորության վրա արգելափակել ազդանշանը հեռախոսից եւ դրանից պատճենել տվյալները, ներառյալ SMS-հաղորդագրությունները եւ լուսանկարները:

Ծրագրի միջոցով դատական պրիստավները հետեւում են այն անձանց, որոնք գտնվում են հետաքննության տակ, այդ թվում՝ մարդասպանների եւ թմրավաճառների: Սակայն դրա հետ մեկտեղ գերատեսչության տնօրինման տակ տեղեկատվություն Է հայտնվում այն մարդկանց հեռախոսներից, որոնց նկատմամբ որեւԷ կասկած չկա:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը