Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտել է իրավական և մարդասիրական մի շարք դրույթներ. Վիգեն Քոչարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանը մի շարք միջազգային պարտավորություններ եւ օրենքներ է խախտել թե՛ իրավական, թե՛ մադասիրական առումով: Հայաստանը պետք է միջազգային կատույցների հետ հետաքննություն սկսի ու միջազգային հանրությանը ներկայացնի, թե այս տարիների ընթացքում զինադադարի խախտումների եւ մարդկային զոհերի համար ով է մեղավոր: Տեսակետը ԵՊՀ Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանինն է: Վերջինս միջագային կառույցների հայտարարություններից առանձնացնում է հատկապես Եվրամիության հայտարարությունը, որը Ադրբեջանի գործողությունները դատապարտելով պահանջում էր նաեւ հետաքննություն սկսել եւ պարզել միջադեպի մանրամասները: «Հետաքննության մասնակից պետք է դառնա նաեւ ԵԱՀԿ-ն, որը հակամարտության կարգավորման միջնորդ է եւ փաստերը ուսումնասիրելուց իրավական պատասխանատվության խնդիրները կհստակեցվեն, քանի որ տեղի ունեցածը միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հակամարտության կողմերը ներգրավված են խաղաղ բանակցության մեջ, առկա է զինադադարի ռեժիմ եւ անզեն ուղղաթիռ խոցելով Ադրբեջանը խախտել է այն պարտավորությունները, որ ստանձնել է այդ երկիրը զինադադարի կնքման ժամանակ` այն է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը եւ հրադադարի պահպանումը»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշում է Քոչարյանը` հավելելով, որ ի տարբերություն նախորդ հազարավոր դեպքերի, այս անգամ Հայաստանն ունի նաեւ ապացույց տեսաերիզ, որը փաստում է, որ ադրբեջանական գործողությունը պայմանավորված չի եղել հայկական կողմի սադրանքով: Հանգամանքը, որ ադրբեջանական զինծառայողը ուղղաթիռի խոցումից հետո պարգեւատրվել է նույնպես մտահոգիչ է, քանի որ սովորաբար զինծառայողներին պարգեւատրում են համապատասխան հրամանների հաջող կատարման համար:

«Փաստերոն ուղղաթիռի խոցման առնչությամն կա երկու վարկած: Կամ գործողությունը հստակ պլանավորված է եւ տեղի է ունեցել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանով կամ էլ ադրբեջանական զինծառայողներին հրաման է տրված բոլոր հնարավոր միջոցներով հարմար պահին կրակել եւ ոչնչացնել ԼՂ ՊԲ մարտիկներին եւ զինտեխնիկան: Այս առումով դժվար է ասել, թե սրանցից որ մեկն է ավելի վնաս Ադրբեջանի համար»,- ասաց Վիգեն Քոչարյանը: Բացի իրավական կղմից, Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական համապատասխան նորմեր, քանի որ ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի կողմից կրակահերթերը չեն դադարում, եւ հայկական կողմը չի կարողանում փրկարարական աշխատանքներ իրականացնել:

Անդրադառնալով ուղղաթիռի խոցմանը, միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց, որ միջազգային հանրության արձագանքը լղոզված էր եւ պատասխանատվությունը կոնկրետացված չէր: «Տպավորություն է ստեղծվում, որ հայտարարությունների նպատակը ոչ թե եղածը դատապարտելն է եւ ապագայում նման դեպքերը կանխելը, այլ ընդամենը կանխել Հայաստանի կամ ԼՂՀ-ի կողմից համապատասխան արձագանքը»,- ասաց Վիգեն Քոչարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Հայերեն English Русский

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ