Խճանկար

Վատիկանի գլխավոր հրապարակում անօթեւանները կարող են անվճար լոգանք ընդունել. La Stampa

1 րոպեի ընթերցում

Վատիկանի գլխավոր հրապարակում անօթեւանները կարող են անվճար լոգանք ընդունել. La Stampa

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը թույլատրել Է անօթեւանների համար հատուկ խցիկներ տեղակայել Վատիկանում, որտեղ նրանք կկարողանան անվճար լոգանք ընդունել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական La Stampa հրատարակությանը:

Գաղափարը ծնվել Է այն բանից հետո, երբ Սարդինիայից անօթեւան Ֆրանկոն հրաժարվել Է ընթրիքի հրավեր ընդունել արքեպիսկոպոս Կոնրադ Կրաեւսկուց, որը չքավորներին ողորմության բաշխման հարցերի պատասխանատուն Է: Անօթեւանը, որը շուրջ տասը տարի ապրել Է փողոցում, մերժման պատճառ Է նշել իրենից եկող տհաճ հոտը:

Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրեն այնուամենայնիվ հաջողվել Է անօթեւանին համոզել ընթրելու իր հետ: «Մենք գնացինք չինական ռեստորան, եւ ընթրիքի ժամանակ նա բացատրեց, որ Հռոմում միշտ Էլ կարելի Է կերակուր գտնել, բայց բացակայում Է այն վայրը, որտեղ կարելի Է լոգանք ընդունել»,- հայտնել Է հոգեւորականը:

Անօթեւանի խոսքն այնպես Է հուզել Կրաեւսկուն, որ նա հայտնել Է Սուրբ Պետրոսի հրապարակում հենց սյունաշարերի տակ հանրային զուգարանի ներսում անվճար հատուկ խցիկներ ստեղծելու նախաձեռնության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում