Խճանկար

Լեհաստանում մահացած ծեր կինը դիարանում վերակենդանացել Է

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում մահացած ծեր կինը դիարանում վերակենդանացել Է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի զառամյալ բնակչուհին, որի մահը հաստատել Է տեղի բժիշկը, անհասկանալի կերպով հարություն Է առել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:91-ամյա Յանինա Կոլկեւիչը Լյուբլինի վոյեվոդության Օստրով Լյուբելսկի փոքր քաղաքից հայտարարվել Էր մահացած, ինչն արձանագրված Է մահվան վկայականում: Հարազատներն սկսել են հուղարկավորության պատրաստություն տեսնել, իսկ հանգուցյալին տեղափոխել են դիարան:

Մի քանի ժամ գտնվելով սառնարանում՝ պարկը, որի մեջ եղել Է Յանինա Կոլկեւիչի մարմինը, սկսել Է շարժվել, ինչով ապշեցրել Է դիարանի անձնակազմին:Ինչպես ավելի ուշ պատմել են կարծեցյալ հանգուցյալի հարազատները, մոտավորապես կեսգիշերին իրենց տանը զանգ Է հնչել, շեմին կանգնած Է եղել դիարանի ծառայողը, որն Էլ պատմել Է պառավի հարություն առնելու մասին:

Նրան տարել են տուն, որտեղ Յանինա Կոլկեւիչը շարունակել Է գանգատվել ցրտից եւ մի գավաթ տաք թեյ Է խնդրել, պատմել Է ծեր կնոջ եղբոր աղջիկը:Գրեթե 30-ամյա պրակտիկայով ընտանեկան բժիշկը, որը հաստատել Է պանի Կոլկեւիչի մահը, հայտարարել Է, թե ինքը լիովին վստահ Է եղել, որ նա մահացել Է:Նա չԷր շնչում, սիրտը չԷր բաբախում, եւ ոչ մի կասկած չկար, որ նա մահացել Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում