Հասարակական

Մարտունի-Սևան ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի մեքենա է շրջվել

1 րոպեի ընթերցում

Մարտունի-Սևան ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի մեքենա է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 13-ին` ժամը 21.36-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում