Խճանկար

ԱՄՆ-ում փրկարարները 69-րդ հարկից հանել են 2 լուսամուտ լվացողների

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում փրկարարները 69-րդ հարկից հանել են 2 լուսամուտ լվացողների

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում հրշեջները փրկել են 2 լուսամուտ լվացողների, ովքեր գտնվում էին «Համաշխարհային առևտրի կենտրոն-1» երկնաքերի 69-րդ հարկում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, լուսամուտ լվացողների հարթակը թեքվել է և հայտնվել վտանգավոր դիրքում:Լուսամուտ լվացող երկու տղամարդիկ բարձրության վրա աշխատելու մեծ փորձ ունեին, նրանց անվտանգությունն ապահովող պարաններ էին ամրացված: Փրկարարները կոտրել են լուսամուտը և նրանց ներս տարել:

Երկնաքերը համարվում է ԱՄՆ-ում ամենաբարձրը` 540 մետր:Այն կառուցվել է ներքին Մանհեթենում` 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում