Խճանկար

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը հանդիպել է ամենացածարահասակ մարդու հետ

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը հանդիպել է ամենացածարահասակ մարդու հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը` ազգությամբ թուրք Սուլթան Կյոսնեը հանդիպել է աշխարհի ամենացածրահասակ մարդու` նեպալցի Չանդրա Դանգի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Կյոսենի հասակը կազմում է 251 սմ, իսկ Դանգինը` 54,6 սմ:

Սա նրանց առաջին հանդիպումն է, որը տեղի է ունեցել Լոնդոնում` Գինեսի ռեկորդների գրքի օրվա և 60-ամյակի առիթով:

Գինեսի ռեկորդակիրները արդեն 10-րդ անգամ են հանդիպում միմյանց, սակայն, քանի որ աշխարհում անընդհատ հայտնվում են նորանոր հերոսներ, նրանցից շատրեը Լոնդոնում միմյանց հանդիպում են առաջին անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում