Խճանկար

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի կտորը վաճառքի է հանվել

1 րոպեի ընթերցում

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի կտորը վաճառքի է հանվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան մրգային տորթի կտորը վաճառքի է հանվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մեկնարկային գինը կազմում է 500 դոլար:

Ենթադրվում է, որ աղանդերի արժեքը կհասնի մինչև 1-2 հազար դոլարի: Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ամուսնացել են 2011թ.-ին: Արարողության հյուրերին մատուցել են տարբեր ուտեստներ, այդ թվում` մրգային տորթ: Տորթի կտորը հնարավոր է գնել Julien's Auctions Beverly Hills աճուրդում, որը կանցկացվի դեկտեմբերի 5-ին և 6-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում