Խճանկար

Ավստրալացիները G20-ի նախաշեմին գլուխներն ավազի մեջ են մտցրել ի նշան բողոքի

1 րոպեի ընթերցում

Ավստրալացիները G20-ի նախաշեմին գլուխներն ավազի մեջ են մտցրել ի նշան բողոքի

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացիները գլուխներն ավազի մեջ են մտցրել ի նշան կլիմայի փոփոխման բնագավառում պետությունների քաղաքականության դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Ավելի քան 400 բողոքավորներ Ավստրալիայի Բոնդի լողափին իրենց գլուխներն ավազի մեջ են թաղել ի նշան այն բանի դեմ բողոքի, որ կառավարությունները չեն ցանկանումլ G20-ի գագաթնաժողովի օրակարգում ընդգրկել կլիմայի փոփոխման հիմնախնդիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիայի մասնակիցների թվում եղել են եւ ծնողներ՝ երեխաների հետ, եւ դպրոցականներ, եւ տարբեր ոլորտների աշխատողներ: Նրանք բոլորն Էլ ոչ մեծ փոսեր են փորել եւ այնտեղ մտցրել իրենց գլուխները:

Նրանց կարծիքով՝ կլիմայի փոփոխման բնագավառում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի քաղաքականությունը ավելի ու ավելի վրդովեցուցիչ Է դառնում:՛

Էբոտը մի անգամ հայտարարել Է, որ կլիմայի խնդրի շուրջ բանակցությունները «կատարյալ անհեթեթություն են», ինչը զայրույթի ալիք Է առաջացրել բնակչության շրջանում:

«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագանաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15 – 16-ը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում