Խճանկար

Ուկրաինան նոյեմբերի 21-ին տոնելու Է Արժանապատվության եւ ազատության օրը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան նոյեմբերի 21-ին տոնելու Է Արժանապատվության եւ ազատության օրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր Է ստորագրել երկրում նոր ամենամյա տոն՝ Արժանապատվության եւ ազատության օրը, սահմանելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրամանագիր եմ ստորագրել ամեն տարի նոյեմբերի 21-ը Արժանապատվության եւ ազատության օր տոնելու մասին: Ուկրաինան ազատության տարածք Է»,-գրել Է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Հենց այդ օրը՝ 2013 թվականի նոյեմբերի 21-ին, Նիկոլայ Ազարովի կառավարությունը հայտարարեց Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստումը կասեցնելու մասին: Դրանից անմիջապես հետո Կիեւում բողոքի ակցիաներ սկսվեցին այդ որոշման դեմ: «Եվրոմայդան» անվանումն ստացած բողոքի արշավի արդյունքում փետրվարի 22-ին երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջում. երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից: Խորհրդարանի կողմից մայիսի 25-ին նշանակված վաղաժամկետ նախագահական ընտրությունների արդյունքում պետության ղեկավար ընտրվեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում