Խճանկար

Նոյեմբերի լույս 17-ի գիշերը կարելի է տեսնել ամենապայծառ աստղաթափերից մեկը

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի լույս 17-ի գիշերը կարելի է տեսնել ամենապայծառ աստղաթափերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 17-ի լուսաբացից առաջ գիշերային երկնքում կարելի կլինի տեսնել Լեոնիդների ասուպային հոսքը, որն ամենապայծառ եւ հզոր հոսքերից մեկն Է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով StarDate ինտերնետ-հանդեսին:

Չնայած այն բանին, որ Լուսնի լույսը կփակի ասուպային հոսքի մի մասը, StarDate-ը նշում է, որ դիտողները կարող են «ընկնող աստղեր» տեսնել յուրաքանչյուր մի քանի րոպեն մեկ, եթե երկնքին նայեն Առյուծի համաստեղության հատվածում:

Լեոնիդների հոսքը կարող Է այնքան ինտենսիվ լինել, որ պարբերաբար ստանում Է երկնաքարային փոթորկի կարգավիճակ, որի ընթացքում ասուպների հոսքի խտությունը կարող Է հասնել ժամում շուրջ հազար օբյեկտի: Միեւնույն ժամանակ StarDate-ը նշում Է, որ 2014 թվականին ասուպային հոսքը համեմատաբար թույլ կլինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում