Խճանկար

Գիսաստղից ստացվել են Philae արբանյակային մոդուլի արած առաջին լուսանկարները

1 րոպեի ընթերցում

Գիսաստղից ստացվել են Philae արբանյակային մոդուլի արած առաջին լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն ստացել են եվրոպական Rosetta զոնդի Philae արբանյակային մոդուլի ուղարկած առաջին լուսանկարները, որը վայրէջք է կատարել Չուրյումով-Գերասիմենկո գիսավորի միջուկի մակերեւույթին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Philae-ի միջոցով իրականացվող հետազոտությունները հնարավորություն կընձեռեն պատասխանելու շատ հարցերի, որոնք կապված են Արեգակնային համակարգի մարմինների առաջացման հետ, ներառյալ նաեւ Երկրի վրա կյանքի առաջացման հարցը:

Rosetta-ի թռիչքի տեւողությունը կազմել Է տասը տարի ութ ամիս եւ տասնմեկ օր: 2014 թվականի նոյեմբերի 12-ին տեղի Է ունեցել գիսաստղի մակերեւույթին Philae իջեցվող ապարատի՝ աշխարհում առաջին փափուկ վայրԷջքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում