Խճանկար

Շվեդիայի թագուհու մարգարտե մանյակը 3,42 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի թագուհու մարգարտե մանյակը 3,42 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի թագուի Ժոզեֆինա Լիխտենբերգցուն պատկանող մարգարտե մանյակը Ժնեւում 3,42 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby's-ի աճուրդում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Թագավորական մանյակը, որը բաղկացած Է, այդ թվում յոթ տանձաձեւ մարգարտահատերից, աճուրդային տան կողմից գնահատվել Էր 800 հազար – 1,5 միլիոն դոլար: Թագավորական հուշաիրի նոր տիրոջ անունը չի հայտնվում:

Ժոզեֆինա Լիխտենբերգցին եղել Է Շվեդիայի եւ Նորվեգիայի ունիայի Օսկար Ա թագավորի կինը, թագավոր, որը կառավարել Է 1844-ից մնչեւ 1859 թվականը: Թագուհին Ժոզեֆինա անվամբ Է կոչվել ի պատիվ իր տատիկի՝ Ժոզեֆինա Բոգառնեի՝ Ֆրանսիայի Նապոլեոն կայսեր առաջին կնոջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում