Խճանկար

Ֆրանսիացին ռեակտիվ հեծանիվը վարել Է ժամում մինչեւ 333 կիլոմետր արագությամբ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացին ռեակտիվ հեծանիվը վարել Է ժամում մինչեւ 333 կիլոմետր արագությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվով արագության նոր ռեկորդ Է սահմանել Ֆրանսիայի 32-ամյա բնակիչ Ֆրանսուա Ժիսին՝ ժամում 333 կիլոմետր: Արշավորդն օգտագործել Է իր պատրաստած ռեակտիվ հեծանիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արշավահերթի ընթացքում ուրախանալու քիչ բան կար, սիրտս ուժգին բաբախում Էր, ինձ համար դա մարտահրավեր Էր: Ուրախությունը եկավ հետո, երբ մենք տեսանք թվերը»,- պատմել Է ռեկորդակիրը ֆրանսիական Nice-Matin թերթին: Արշավահերթն անցել Է Ֆրանսիայի հարավում՝ Մարսելից ոչ հեռու ձգվող «Պոլ Ռիկար» մայրուղում, որն անցյալում օգտագործվել Է «Ֆորմուլա-1»-ի մրցարշավների համար:

Ժամում մինչեւ 333 կիլոմետր թափառք վերցնելու համար Ժիսիին պահանջվել Է հինգ վայրկյան:

«Ես տարված Էի մարզական մոտոցիկլետներով եւ ծանոթացա ինժեներ Առնոլդ Ներաշերի հետ, որն Էլ առաջարկեց ռեակտիվ շարժիչ տեղակայել հեծանվի վրա: 1998 թվականին մենք հասանք ժամում մինչեւ 236 կիլոմետր արագության, այնուհետեւ 242 կիլոմետրի 2002 թվականին եւ 263 կիլոմետրի 2013 թվականին»,- պատմել Է Ժիսին:

Ռեկորդ սահմանելու համար ֆրանսիացուն պահանջվել Է երեք փորձ: Արշավահերթի ժամանակ նա ստիպված Է եղել հեծանվի վրա գրեթե պառկած դիրք զբաղեցնել՝ մեծ արագությամբ սլանալիս հավասարակշռությունը պահպանելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում