Խճանկար

«Ֆիլա» տիեզերական մոդուլն սկսել Է վայրԷջքը գիսաստղի վրա

2 րոպեի ընթերցում

«Ֆիլա» տիեզերական մոդուլն սկսել Է վայրԷջքը գիսաստղի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիլա» մոդուլը հաջողությամբ անջատվել Է «Ռոզետա» բազային ապարատից եւ իջնում Է Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրոպայի տիեզերական գործակալությանը:

Անջատումը տեղի Է ունեցել Գրինվիչի ժամանակով 8:35-ին: Գիսաստղի վրա վայրԷջքն, ինչպես սպասվում Է, տեղի կունենա յոթ ժամ հետո:

«Ռոզետան», որը մշակել են Եվրոպայի տիեզերական գործակալությունում, դեպի այդ գիսաստղն Է ուղեւորվել ավելի քան 10 տարի առաջ: Այդ ընթացքում ապարատը հաղթահարել Է ավելի քան 6 միլիարդ կիլոմետր:

Գլխավոր դժվարությունը, որը ծառացած Է «Ռոզետայի» թռիչքի կառավարման խմբի առջեւ, «Ֆիլա» իջեցվող ապարատի նստեցումն Է անկանոն ձեւ ունեցող պտտվող գիսաստղի վրա, որը տարածությունում թռչում Է վայրկյանում 18 կիլոմետր արագությամբ:

Եթե ամեն ինչ հաջող անցնի, «Ֆիլան», այլ բաների թվում, կուսումնասիրի գիսաստղի ներքին կառուցվածքը:

Գիտնականները հուսով են, որ «Ռոզետայի» առաքելության արդյունքները կդառնան Արեգակնային համակարգի առաջացմանը վերաբերող հարցերի պատասխանների բանալին, կօգնեն պարզել, թե ինչպես Է մեր Երկիր մոլորակի վրա հայտնվել ջուրը, իսկ հնարավոր Է, նաեւ լույս կսփռեն կյանքի՝ որպես այդպիսիի ծագման խնդրի վրա, հաղորդել Է BBC-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում