Խճանկար

SpaceX-ը հավաստել Է, որ արբանյակների ցանց Է ստեղծում աշխարհում Համացանցի տարածման համար

1 րոպեի ընթերցում

SpaceX-ը հավաստել Է, որ արբանյակների ցանց Է ստեղծում աշխարհում Համացանցի տարածման համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Էլոն Մասքը, որը հիմնել Է Էլեկտրամոբիլների արտադրության Tesla ընկերությունը եւ SpaceX տիեզերական կորպորացիան, հավաստել Է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ պլանավորում Է ստեղծել ոչ մեծ արբայնակների ցանց ամբողջ աշխարհում Համացանցի տարածման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«SpaceX-ը արդի միկրոարբանյակների մշակման նախնական փուլում Է, որոնք մեծ քանակությամբ կաշխատեն ուղեծրում»,- գրել Է Մասքը Twitter-ում: Ոչ մի այլ տեղեկություն ձեռնարկիչը չի հայտնել: Նրա խոսքով՝ այս ծրագրի մասին պաշտոնապես կհայտարարվի երկու - երեք ամիս հետո:

Անցյալ շաբաթվա վերջին Wall Street Journal թերթը հաղորդել Է, որ Մասքը նոր հավակնոտ ծրագիր Է պատրաստում: Հրատարակության տվյալներով՝ գործարարը պլանավորում Է երկրաշուրջ ուղեծիր դուրս բերել շուրջ 700 ոչ մեծ հեռահաղորդակցական արբանյակ, որոնք Համացանց մուտք գործելու հնարավորություն կապահովեն ամբողջ աշխարհում:

Ըստ թերթի տեղեկատվության՝ ծրագրում ներդրումները պետք Է կազմեն շուրջ 1 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում