Ժնեւում 21,3 մլն դոլարով վաճառվել Է աշխարհի ամենաթանկ ժամացույցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւի Sotheby’s աճուրդում 21,3 միլիոն դոլարով վաճառվել Է աշխարհում գրպանի ամենաթանկ ժամացույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Graves Supercomplication անվանումը կրող ժամացույցը, որը պատրաստվել Է 24 կարատ մաքրության ոսկով, կշռում Է 500 գրամ: Այն 1930-ական թվականների սկզբին պատրաստել Է Շվեյցարիայի Patek Philippe ընկերությունը նյույորքցի բանկիր Հենրի Գրեյվսի պատվերով:
920 դետալներից բաղկացած ժամացույցի ստեղծման համար պահանջվել Է ութ տարի:
Ժամացույցն աճուրդով վաճառվել Է իր վերջին տիրոջ՝ արվեստի գործերի քաթարցի հավաքորդ Սաուդ բին Մուհամեդ ալ Թանիի մահվանից ընդամենը երկու օր հետո: Հաղորդվում Է, որ կենդանության օրոք նա խոշոր գումարի փող Է պարտք եղել Sotheby’s-ին, որը կմարվի ժամացույցի վաճառքից հետո: