Խճանկար

Alibaba-ն ռեկորդային սպառավաճառք Է իրականացրել, մեկ օրում գործարքների ծավալը գերազանցել Է 9 մլրդ դոլարը

1 րոպեի ընթերցում

Alibaba-ն ռեկորդային սպառավաճառք Է իրականացրել, մեկ օրում գործարքների ծավալը գերազանցել Է 9 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alibaba չինական ինտերնետ-ռիթեյլերը գլոբալ մաստաբով ռեկորդային սպառավաճառք Է իրականացրել: Ընկերության Էլեկտրոնային հարթակներում անցած մեկ օրվա ընթացքում վաճառվել են 57,1 մլրդ յուանի (9,32 մլրդ դոլար) ապրանքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիան նվիրված Էր նոյեմբերի 11-ին Չինաստանում նշվող Միայնակ մարդկանց օրվան, որն արեւմտյան Սուրբ Վալենտինի օրվա նմանօրինակն Է: Ակտիվ գովազդային արշավը, լուրջ զեղչերը եւ վիթխարի շուկան չինական ընկերությանը թույլ են տվել մի քանի անգամ գերազանցել արեւմտյան մրցակիցների ցուցանիշներն ավանդական Ծննդյան տոների սպառավաճառքների շրջանում:

Alibaba խմբի տվյալներով՝ այս տարի նրա Էլեկտրոնային հարթակների միջոցով իրականացված վաճառքներին մասնակցել են աշխարհի 217 երկրների եւ ինքնակառավարվող տարածքների առեւտրականներ: Վճարումներն իրականացվել են Alipay սեփական վճարային համակարգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում