Խճանկար

Անտարկտիդայի վրա օզոնային անցքի չափերը գրեթե կրկնակի գերազանցել են բուն մայր ցամաքի մակերեսը

1 րոպեի ընթերցում

Անտարկտիդայի վրա օզոնային անցքի չափերը գրեթե կրկնակի գերազանցել են բուն մայր ցամաքի մակերեսը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսպես կոչված օզոնային անցքի մակերեսը, որն ամեն տարի գոյանում Է Անտարկտիդայի վերնոլորտում, 1,7 անգամ գերազանցում Է բուն մայր ցամաքի մակերեսը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Ճապոնացի օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ այս տարի Անտարկտիդայի վրա օզոնային անցքը հայտնվել Է օգոստոսին եւ սեպտեմբերի վերջին սկսել Է ակտիվորեն ընդարձակվել՝ հասնելով 23,4 միլիոն քառակուսի կիլոմետրի, ինչը բուն Անտարկտիդայի մակերեսը գերազանցում Է գրեթե 1,7 անգամ:

«Չնայած այն հանգամանքին, որ միջազգային սահմանափակումների շնորհիվ մթնոլորտում այնպիսի գազերի պարունակությունն, ինչպիսին ֆրեոնն Է, աստիճանաբար կրճատվում Է, օզոնային անցքի չափը 1980 թվականի մակարդակ չի վերադառնա առնվազն մինչեւ այս հարյուրամյակի կեսերը»,- նշել են Ճապոնիայի օդերեւութաբանական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում