Խճանկար

Նոր տեխնոլոգիայով հնարավոր է նոութբուք ստեղծել հենց տնային պայմաններում

1 րոպեի ընթերցում

Նոր տեխնոլոգիայով հնարավոր է նոութբուք ստեղծել հենց տնային պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացիներն ստեղծել են եռաչափ տպիչի միջոցով տպագրված առաջին նոութբուքը, որն արդեն հայտնվել է վաճառքում: Սարքի միջոցով յուրաքանչյուրը կարող է «տպել» սեփական համակարգիչը` դյուրակիր համակարգիչների կես գնով և ավանդական ճանապարհով, գրում է The Telegraph- ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Pi-Top անունը կրող նոթբուքը պաշտոնապես վաճառքում կհայտնվի մայիսին: Դրա նախնական պատվերների ընդհանուր արժեքը շուրջ 120 հազար դոլար է, իսկ այն մարդիկ, ովքեր արդեն ունեն 3D տպիչներ (այն արժե մոտ 340 դոլար) կարող են ձեռք բերել Pi-Top հավաքածուն, որը ներառում է նաև համակարգչի արտաքին կաղապարը և արժե 284 դոլար:

«Pi-Top-ն ունի սովորական նոթբուքի բոլոր գործառույթները եւ ծրագրավորողները ակնկալում են, որ այն երեխաներին կօգնի զարգացնել համակարգչային գրագիտությունը՝ նոթբուքը ինքնուրույն հավաքելով եւ քանդելով: Նոթբուքը կարելի է ձեւավորել ցանկացած գույնով, իսկ կաղապարին տպագրել սեփականատիրոջ անունը»,- գրում է թերթը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում