Մարզային

Ազատավանի 70 տնտեսությանն այժմ հասնում է որակյալ էլեկտրաէներգիա

1 րոպեի ընթերցում

Ազատավանի 70 տնտեսությանն այժմ հասնում է որակյալ էլեկտրաէներգիա

ԱՐՏԱՇԱՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղը շուրջ մեկ ամիս է Արարատի մարզի Ազատավան համայնքի հին ենթակայանին կից կառուցել է նոր ենթակայան: Երկրորդ ենթակայանի կառուցումն անհաժեշտություն էր, քանի որ նոր փողոցի 70 տնտեսության համար չէր բավարարում ենթակայանի հզորությունը, ինչն առաջացնում էր բնակիչների արդարացի դժգոհությունը: 400 կվտ/ժ ենթակայանի կառուցումով` Ազատավանի 70 տնտեսությանն այժմ հասնում է որակյալ էլեկտրաէնեգիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Հարություն Ավետիքյանը, շարունակվում է նոր ենթակայանների կառուցումը: Այս տարվա ընթացքում լրացուցիչ ենթակայաններ են կառուցել արդեն Հովտաշատ, Մասիս, Գոռավան, Ուծաձոր, Լուսառատ համայնքներում: «Արաքս» մասնաճյուղում ծրագիրը կշարունակվի նաեւ հաջորդ` 2015 թվականին: Ծրագրով նախատեսվում է լրացուցիչ ենթակայններ կառուցել մարզի տարբեր համայնքներում, ինչը բնակիչներին կապահովի որակյալ էլեկտրաէնեգիայով:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում