Խճանկար

Յուրաքանչյուր երրորդ իտալացին ցանկանում Է անկախանալ Հռոմից. La Repubblica

2 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր երրորդ իտալացին ցանկանում Է անկախանալ Հռոմից. La Repubblica

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում անցկացված հարցման համաձայն, երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսը հանդես Է գալիս պետությունից իրենց տարածաշրջանների անջատման օգտին. անկախության ձգտումն առավելապես դրսեւորվում Է երկրի հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է իտալական La Repubblica թերթը:

Հարցման տվյալների համաձայն՝ Իտալիայի հյուսիս-արեւելքում գտնվող Վենետոյի տարածաշրջանի բնակիչների կեսը (53 տոկոսը) համամիտ Է անկախություն ստանալու գաղափարին: Միջինից բարձր ցուցանիշներ են դիտվում նաեւ Պիեմոնտի եւ Լոմբարդիայի տարածաշրջաններում (35 տոկոս): Անկախության ոգին Է ճախրում նաեւ երկու խոշոր կղզիների՝ Սարդինիայի եւ Սիցիլիայի վրա, որտեղ բնակչության 45 տոկոսը ձգտում Է անջատման, չնայած երկրի կենտրոնից կատարվող կանոնավոր մատակարարումներից ունեցած կախվածությանը:

Բացի պատմական եւ աշխարհաքաղաքական գործոններից, որոնք ազդում են անկախության հասնելու տարածաշրջանների ձգտման վրա, La Repubblica-ն նաեւ սոցիալ-տնտեսական պատճառներ Է նշում: Անկախության հասնելու ձգտումն առավելապես տարածված Է բանվորների, ձեռնարկատարերի եւ գործազուրկների շրջանում:

Իտալիայի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի ձեռնարկատերերը տուժում են պետության կողմից սահմանված հարկային եւ բյուրոկրատական սահմանափակումներից, որոնք հակասության մեջ են մտնում համաշխարհային շուկաների անկայունության հետ, իսկ վարձու աշխատողները եւ գործազուրկները բողոքում են պետության սոցիալական պաշտպանության թուլությունից, գրում Է La Repubblica-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում