Խճանկար

Հայտնաբերվել Է վիրուս, որը մարդկանց հիմար Է դարձնում. The Independent

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել Է վիրուս, որը մարդկանց հիմար Է դարձնում. The Independent

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են վիրուս, որն ազդում Է առողջ մարդկանց ճանաչողական ունակությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է բրիտանական The Independent-ը: Նեբրասկայի համալսարանին կից Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի մասնագետների հետազոտության համաձայն՝ այդ վիրուսն ավելի վաղ երբեք չի նկատվել առողջ մարդկանց օրգանիզմներում:

Գիտնականները վիրուսը պատահաբար հայտնաբերել են մարդու կոկորդում մանրԷների ուսումնասիրման գործընթացում: Հետազոտության ընթացքում նրանք անսպասելիորեն պարզել են, որ կոկորդում հայտնաբերված վիրուսի ԴՆԹ-ն համընկել Է այն վիրուսի հետ, որն ախտահարում Է կանաչ ջրիմուռները:

Հետազոտությանը մասնակցած 90 հոգուց 40-ը եղել են վիրուսակիրներ: Նրանք, ում մոտ այն հայտնաբերվել Է, ավելի ցածր արդյունքներ են ցույց տվել այն թեստերում, որոնք կապված են տեսողական ընկալման արագության եւ ճշտության, ինչպես նաեւ ուշադրության մակարդակի հետ:

Հետազոտությունը գլխավորող վիրուսաբան բժիշկ Ռոբերտ Յոլքենի խոսքով՝ «այս շշմեցուցիչ օրինակն ապացուցում Է, որ մեր ներսում ապրող իբր անվնաս միկրոօրգանիզմները կարող են ազդել մեր վարքի եւ մեր ընկալման վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործկալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում