Նյու Յորքի նահանգի բնակչուհին 100-ամյա հոբելյանը նշել Է պարաշյուտային թռիչքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոուզ Քեյվ փոքր քաղաքի (Նյու Յորքի նահանգ) բնակչուհի Էլեանոր Քանինգեմն իր 100-ամյա հոբելյանը նշել Է պարաշյուտային թռիչքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Առաջին անգամ Քանինգեմը պարաշյուտով թռիչք Է կատարել 90-ամյակի օրը, այնուհետեւ նա թռիչքը կրկնել Է 95-ամյա հոբելյանի օրը: Քանինգեմի առողջությանը հետեւող բժիշկները նրան թույլատրել են թռչել նաեւ 100 տարեկանում՝ հայտարարելով, թե կինը գտնվում Է գերազանց վիճակում: Հոբելյարը թռիչքը կատարել Է ավելի քան 2,7 հազար մետր բարձրությունից՝ հրահանգչի հետ տանդեմով:
Ծնունդով Նյու Յորքից Քանինգեմն ունի հինգ երեխա, 15 թոռ, 26 ծոռ եւ երկու թոռան թոռ: Նրանցից շատերը եկել Էին սատարելու նրան: «Դու հինգ տարի հետո Էլ ես թռելու՞»,- նախատատին հարցրել Է գետնին նրան դիմավորած ութամյա Դիլանը: «Իհարկե»,- պատասխանել Է հոբելյարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: