Խճանկար

Ճապոնացի գիտնականները թափանցիկ մաշկով մկներ են բուծել

1 րոպեի ընթերցում

 Ճապոնացի գիտնականները թափանցիկ մաշկով մկներ են բուծել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի կենսաբանները կարողացել են բուծել լաբորատորային մկներ, որոնց մաշկը լիովին թափանցիկ Է, իսկ ներքին օրգաններն արտաքինից երեւում են: Թեեւ, առայժմ նրանց կողմից օգտագործված մեթոդը հանգեցրել Է այն կրծողների սատկելուն, որոնց վրա գիտափորձ են դրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությունը կատարվել Է RIKEN գիտահետազոտական ինստիտուտի, Տոկիոյի համալսարանի եւ Ճապոնիայի գիտության եւ տեխնոլոգիայի գործակալության գիտնականների համատեղ ջանքերով: Հիմնական գաղափարը եղել Է այն, որ մկների օրգանիզմում վերացվեն գեմերը՝ այն համալիր միացությունները, որոնք արյանը տալիս են կարմիր գույն, ինչպես նաեւ մնում են հյուսվածքների մեծ մասում:

Մկների արյունը փոխարինել են հատուկ լուծույթով, իսկ մարմինների մեջ այնուհետեւ ներարկել են հատուկ ռեագենտ, որը հեռացնում Է գեմերը:

«Մեք ինքներս Էինք զարմացած այն բանից, որ մկան մարմինը կարող Է ամբողջությամբ թափանցիկ դառնալ»,- ասված Է գիտնականների հայտարարության մեջ: Դրա շնորհիվ այժմ շատ ավելի հեշտ կլինի ուսումնասիրել կենդանիների անատոմիան եւ որոշ հիվանդությունների զարգացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում