Պուտինը կյանքի իմաստը սիրո մեջ Է տեսնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին Է, որ կյանքի ողջ իմաստը սիրո մեջ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրո մեջ Է կյանքի, գոյության ողջ իմաստը: Դա նաեւ սերն Է ընտանիքի, երեխաների, Հայրենիքի նկատմամբ: Դա մի բազմաշերտ երեւույթ Է, որն ընկած Է մեր բոլոր գործողությունների հիմքում»,-ասել Է Պուտինը Ռուսական աշխարհագրական ընկերության համագումարում ունեցած ելույթի ավարտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский