Խճանկար

ԱՄՆ-ում Palazzo di Amore կալվածքը վաճառքի է հանվել 195 մլն դոլար ռեկորդային գնով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Palazzo di Amore կալվածքը վաճառքի է հանվել 195 մլն դոլար ռեկորդային գնով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի Բեւեռլի Հիլզի շրջանում վաճառքի Է հանվել Palazzo di Amore կալվածքը՝ ԱՄՆ-ի շուկայի պատմության մեջ արձանագրված ռեկորդային գնով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին: Անշարժ գույքի սեփականատեր միլիարդատեր Ջեֆ Գրինն առանձնատան համար պահանջում է 195 միլիոն դոլար:

Ճարտարապետական համակառույցի գլխավոր բնակելի շենքը՝ տասներկու ննջասենյակներով, հյուրատները, ինչպես նաեւ մյուս կառույցները տեղավորված են 10 հեկտար տարածության վրա: Կալվածքի զգալի մասն զբաղեցնում են խաղողի հին այգիները: Լուսամուտներից բացվում է կանյոնի եւ Լոս Անջելեսի տեսարանը:

Ջեֆ Գրինն անշարժ գույքը գնել Է 2007 թվականին 35 միլիոն դոլարով, մի քանի տարի Է պահանջվել շենքերի նորոգման եւ հարդարման համար: Գրինի կարողությունը, Forbes հանդեսի գնահատումներով, գերազանցում Է 3 միլիարդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում