Խճանկար

Նիդեռլանդացի գիտնականները հակաբիոտիկների այլընտրանք են գտել

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդացի գիտնականները հակաբիոտիկների այլընտրանք են գտել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդացի գիտնականները հայտարարել են, թե, հնարավոր Է՝ իրենց հաջողվել Է հակաբիոտիկների այլընտրանք գտնել: Նոր դեղամիջոցը կարող Է օգտագործվել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրԷներից պաշտպանվելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ֆերմենտի առաջին թեստային փորձարկումները ցույց են տվել, որ այն կարող Է հաղթել մահացու վտանգավոր վարակները, որոնք հարուցում Է մետիցիլին-ռեսիստենտային ստաֆիլոկոկը:

Գիտնականների հայտնագործությունը նոյեմբերի 5-ին ներկայացվել Է Լոնդոնում կայացած գիտական գագաթնաժողովում:

Անցյալ տարի փորձագետների միջազգային խումբը նախազգուշացրել Էր, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրԷները գլխավոր վտանգներից մեկն են ժամանակակից մարդու առողջության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում