Խճանկար

Քննությունների հետ կապված մղձավանջային երազները նպաստել են ուսման առաջադիմությանը

3 րոպեի ընթերցում

Քննությունների հետ կապված մղձավանջային երազները նպաստել են ուսման առաջադիմությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննությանը նախորդող գիշերը դրա հետ կապված մղձավանջ տեսնելն օգնում Է անցնելու փորձությունները՝ գոնե բժիշկ-ուսանողներին: Այս հայտնագործությունը նոր հիմք Է տալիս հօգուտ «սպառնալիքների մոդելավորման» տեսության, որի համաձայն երազները մարդկանց օգնում են պատրաստվելու իրական կենսական խնդիրներին: Հետազոտության արդյունքները ներկայացված են Consciousness and Cognition հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ պատմվում Է Մեծ Բրիտանիայի հոգեբանական ընկերության բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իզաբել Առնուլֆը Սորբոնից եւ նրա գործընկերները կանխավ ստացել են առաջին կուրսն ավարտող 700 բժիշկ-ուսանողների համաձայնությունը մասնակցելու հետազոտությանը: Կիսամյակային քննության հաջորդ օրը, որի արդյունքներով որոշում Է կայացվում հաջորդ կուրս փոխադրվելու մասին, ուսանողները լրացրել են հարցարանը: Նրանք պատմել են քննությանը նախորդող գիշերվա երազների եւ այն մասին, թե նման երազներ տեսել են արդյոք ուսումնական տարվա ընթացքում:

Փորձություններին նախորդող գիշերը երազ Է տեսել հարցման մասնակիցների 44,1 տոկոսը, եւ երազների մեծ մասում եղել են հենց քննությունը եւ դրա հետ կապված խնդիրները. ուշացում, չգրող գրիչ, անհասկանալի հարցեր: Ուսանողների 73,4 տոկոսն այդ քննության մասին երազ Է տեսել դեռ կիսամյակի ընթացքում:

Այնուհետեւ գիտնականներն ստացել են քննացուցակներին ծանոթանալու հնարավորություն: Ինչպես պարզվել Է, որքան հաճախ են ուսանողները մղձավանջներ տեսել քննության թեմայով, այնքան լավ են հանձնել այն: Այս փաստը վկայում Է ֆինն նյարդաֆիզիոլոգ Անտի Ռեւոնսուոյի տեսության օգտին, որի համաձայն՝ մղձավանջային երազները յուրատեսակ վարժանքներ են, որոնք մարդուն պատրաստում են սթրեսային իրավիճակներին:

«Մղձավանջները, նախ, առաջ են մղում ուսանողներին՝ նրանց տալով քննությունից անմիջապես առաջ գիտելիքների հետ կապված խնդիրը վերացնելու դրդապատճառներ: Բացի դրանից, երազի մեջ ահավոր իրադրության (ապենդիցիտի նոպայի, ուշանաքու, անհասկանալի հարցերի) եւ նորմալ իրականության (քննության հանգիստ հանձնման) միջեւ հակադրությունն օգնում Է նվազեցնելու ուսանողների նյարդային լարվածությունը, ինչն Էլ, իր հերթին, հեշտացնում Է նախապատրաստումը հաջորդ փորձություններին»,- գրում են գիտնականները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում