Հասարակական

Մեկնարկում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, 2014թ. սկսում են իրականացնել «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության:

Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից: «Ծրագրի շրջանակում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում: ԿԳԱԾ-ի առաջին նախապատրաստական փուլում (2014-2016 թթ.) «Այբ» դպրոցում ստեղծված կրթական բովանդակությունը լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) պայմանական անվանումով (անվան խնդիրը քննարկման փուլում է):

Այս փուլում պատրաստվելու է ծրագիրը ներդնող փորձագետ-ուսուցիչների առաջին խումբը (60 մարդ)»,- ասաց Աշոտյանը: ԿԳԱԾ-ի այս փուլն իրականացվելու է «Այբ» կրթական հիմնադրամի միջոցով: ԿԳԱԾ-ի երկրորդ փուլում (2017–2019 թթ.) ԱԲ-ը ամբողջությամբ ներդրվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հիմնանորոգված 12 ավագ դպրոցներում: Ծրագրի իրականցման համար այս փուլում պատրաստվելու և որակավորվելու են մոտ 500 ուսուցիչ: Երկրորդ փուլից առաջ քննարկվելու է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը: ԿԳԱԾ-ի երրորդ փուլում (2020-2023 թթ.) ԱԲ-ը ներդրվելու է բոլոր ավագ դպրոցներում` յուրաքանչյուրում առնվազն մեկական հոսքային դասարանով: Ծրագրի իրականցման համար այս փուլում պատրաստվելու և որակավորվելու են 1500 ուսուցիչ:

Հայերեն English Русский

Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարին

Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել

Հնդկաստանի Սրինագար քաղաքում պայթյուններ են լսվել. Reuters

Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Հանրապետությունում սպասվում են անձրևներ

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին